Լրահոս

10.02.2011 17:06


Լեհաստանում առաջին դեմքերին արգելել են թռչել նույն ինքնաթիռով

«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով լեհական ռադիոներից մեկին, հայտնում է, որ Լեհաստանի խորհրդարանը բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել է թռչել նույն ինքնաթիռով։

Միասին չեն կարող թռիչք իրականացնել Լեհաստանի նախագահը, երկրի վարչապետը, Սենատի նախագահն ու Սեյմի խոսնակը։ Նրանց հետ չեն կարող թռչել նաև զինված ուժերի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարներն ու կառավարության մի քանի անդամներ։

Այս կարգի կիրառումը կապված է 2010թ-ի ապրիլի 10-ին տեղի ունեցած Սմոլենսկի ավիավթարի հետ, որի հետևանքով զոհվեցին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և բարձրաստիճան պատվիրակության բոլոր անդամները։

Այս խորագրի վերջին նյութերը