Աշխարհ

26.09.2016 16:50


Սա պատերազմ է. Ջոլին արգելափակել է Փիթի զանգերը և արգելում է շփվել երեխաների հետ (լուսանկարներ)

Սա պատերազմ է. Ջոլին արգելափակել է Փիթի զանգերը և արգելում է շփվել երեխաների հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն արդեն մեկուկես շաբաթ է՝ չի տեսել երեխաներին։ Կինը՝ Անջելինա Ջոլին, հավաքել է երեխաներին ու տան ծառայողներին և տեղափոխվել Մալիբուում վարձած առանձնատուն։ Շքեղ ամառանոցի ամսական վարձը 95 հազ դոլար է։

Ուշագրավ է, որ այն Ջոլին վարձակալել էր դեռ ամուսնու հետ վեճից առաջ, ինչը վկայում է, որ նա արդեն իսկ մտադրվել էր խզել հարաբերությունները Փիթի հետ։

«US Weekly»–ի փոխանցմամբ՝ ապահարզանի մասին Բրեդն իմացել է հայցը ներկայացնելու նախօրեին։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Բրեդը լաց է եղել այդ լուրն իմանալուց։ Դերասանն այժմ ընկճված ու տապալված է զգում իրեն։

Անջելինան նրա հետ խզել է բոլոր կապերը, արգելափակել է հեռախոսահամարը և չի պատասխանում հաղորդագրություններին։

52-ամյա դերասանի համար ամենասարսափելին երեխաներին չտեսնելն է։ Նա մշտապես զանգում է Ջոլիին մոտ մարդկանց, հարցնում երեխաներից և խնդրում լավ հոգ տանել նրանց։

Փիթը չի ուտում, չի քնում, նրան խոցել է նաև կնոջ կողմից իրեն հրապարակայնորեն հարբեցող ու երեխաների համար վտանգավոր ներկայացնելը։

Ի տարբերություն Ջոլիի՝ Բրեդը որևէ վատ բառ անգամ չի ասել կնոջ հասցեին, ավելին՝ արգելել է մյուսներին էլ վատ արտահայտվել նրա մասին։

«Նա առաջվա նման սիրում ու հարգում է նրան։ Դեռ հույս ունի, որ կհաջողվի հարթել ամեն ինչ կամ գոնե բաժանվել որպես բարեկամներ»,–փոխանցել է Բրեդի մտերիմներից մեկը։

Լավ նորություն ևս կա. պարզվել է, որ երեխաների հետ կոպիտ վերաբերվելու հարցով գործ չի բացվի։ Ինքնաթիռում եղած վեճը տեսանկարահանվել է. հարբած Բրեդը միայն սաստիկ վիճել է որդու հետ, սակայն ուժի չի դիմել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ TMZ–ն պատմել էր հոլիվուդյան հայտնի դերասանների ամուսնական պայմանագրի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը