Աշխարհ

26.09.2016 15:45


Հետմահու արված լուսանկարներ. 20–րդ դ. սահմռկեցուցիչ նորաձևությունը (ֆոտոշարք)

Հետմահու արված լուսանկարներ. 20–րդ դ. սահմռկեցուցիչ նորաձևությունը (ֆոտոշարք)

Հետմահու լուսանկարների (Postmortem) ֆենոմենն ի հայտ է եկել XIX դ. կեսերին՝ մոտ այն ժամանակ, երբ ստեղծվեց դագերոտիպը։ Վերջինի հայտնությամբ լուսանկարվելը շատերի համար հասանելի դարձավ. մինչ այդ ինչ–որ մեկին պատկերելու միակ միջոցը գեղանկարչությունն էր, որը մատչելի չէր։

Վիկտորիանական Անգլիայում չտեսնված տարածում սկսեցին ունենալ հետմահու արվող լուսանկարները. մարդիկ, ցանկանալով ինչ–որ հիշողություն թողնել հանգուցյալից, դիմում էին լուսանկարչության վարպետներին։ Վերջիններն էլ, համեստ վճարի դիմաց, հաճույքով համաձայնում էին դրան։

Իհարկե, հետմահու լուսանկար հեղինակելու համար լուսանկարիչը պետք է իսկական պրոֆեսիոնալ լիներ. նրա հիմնական նպատակը պետք է լիներ կենդանության պատրանք հաղորդելը։ Հանգուցյալներին այնքան բնական դիրքերով էին լուսանկարում, որ տեսնողը նրանց կենդանի էր համարում։

«tviget.net»–ը ներկայացրել է սարսափազդու այդ նորաձևության մի քանի ապացույց։

Չարժե երկար նայել այս նկարին՝ համոզվելու, որ երեխան իսկապես մահացած է։ Դատարկ ու անկենդան հայացքից մեզ նայող աչքերն իրականում նկարչի աշխատանքն են. վերջինը դրանք պարզապես նկարել է. դա պոստմորտեմի ժանրում մարդուն «կենդանացնելու» ամենատարածված մեթոդն էր։

Այստեղ գեղանկարչություն պետք չի եկել. լուսանկարիչն ուղղակի բացել է հանգուցյալի աչքերն ու դրանց փայլ հաղորդել յուղով։ Սակայն մարմինն արդեն սկսել էր կորցնել իր բնական երանգը. համեմատեք աղջկա դեմքն ու ձեռքերը։

Ձեզ չի՞ թվում արդյոք, որ այս նկարում ինչ–որ բան այն չէ։ Իրականում աղջկա վրայով գնացք է անցել. ծնողները հավաքել են նրա մարմից մնացած մասերն ու այդկերպ պատկերել նրան։

Այս լուսանկարը պոստմորտեմի ամենավառ արտահայտություններից է և պրոֆոսիոնալ գործերից մեկը։ Մահացած աղջիկը (ձախից) կանգնած է մնում առանց շտատիվների օգնության։ Թե ինչպես է դա հաջողվել լուսանկարչին, մինչ այժմ հանելուկ է։

Ժանրի ոչ պակաս հայտնի ներկայացուցիչ։ 1890–ին արված լուսանկարում պատկերված են քույրեր. մահացած է խարտյաշ մազերով աղջիկը։ Քույրը պնդել է, որ իրեն նկարեն մահացած «կեսի» հետ։ Նրանց բաժանումը երկար չի տևել. մի քանի ամիս հետո էլ մյուս քույրն է մահացել ժառանգական հիվանդությունից։

Աղջնակը՝ տիկնիկների հետ. կյանքը լքել է մատաղ մարմինը լուսանկարվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։

Նախորդին հակասող օրինակ. մահացածի դեմքին արդեն երևում են քայքայման նշանները։ Սակայն դա էլ սահման չէ. պոստմորտեմի պրակտիկայում շատ ավելի անխնամ դեպքեր կան։

Ժանրի ամենահայտնի լուսանկարներից մեկը. աղջնակը մահացել է քութեշից XIX դ. վերջին։ Շատերը կարծում են, որ այս նկարը կործանարար ազդեցություն է ունենում մարդկանց հոգեկանի վրա, սակայն այդ փաստը չի ապացուցվել։

Ստուգեք ձեր ներըմբռնումը՝ գուշակեք, թե ով է այս նկարում մահացած։ Եթե դուք կարծում եք, որ դա երեխան է, ճիշտ եք, բայց մասամբ. այս լուսանկարում կենդանի մարդ չկա։

Տղայի մարմինը կանգնեցվել է շտատիվի օգնությամբ, որի ծայրը տեսանելի է հանգուցյալի հետևից։

Այս լուսանկարը բազմաթիվ վեճեր է առաջացրել. հստակ հայտնի է, որ փոքրիկը մահացած է, սակայն կնոջ հարցում կասկածներ կան։ Նրա դեմքի «տիկնիկայնությունն» ակնհայտ է, ինչի պատճառով էլ շատերը նրան ևս մահացած են համարում։

Եվ վերջում առաջարկում ենք կրկին ստուգել ձեր ինտուիցիան՝ պատկերվածներից ո՞ր երեխայի սիրտն է բաբախում, և ո՞վ է արդեն լքել այս աշխարհը։ Ավաղ, այս լուսանկարներում նույնպես կենդանի էակ չկա։

Այս խորագրի վերջին նյութերը