Հաշվարկվել է 0.44 մլն դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19-249.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.87 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 0.44 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 63 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 63 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտման արձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել եւ ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների տեղադրման ոլորտ
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով եւ ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50հազար դրամի վարչական տուգանք:
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50հազար դրամի վարչական տուգանք:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 360 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ3 վառելափայտ):
Ապօրինի որսի իրականացման համար.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 20 հազարդրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է է 20 հազար դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ):
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն դրամ: