Աշխարհ

26.09.2016 12:49


Ադրբեջանում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ զեկույցը՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի օրակարգում

Ադրբեջանում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ զեկույցը՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի օրակարգում

ԵՍՀԿ դիտորդական առաքելության աշնանային նստաշրջանում կներկայացվի Ադրբեջանում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ նախնական զեկույցը։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մոնիթորիգային կոմիտեի համազեկուցող Սեզար Ֆլորին Պեդան:

ԵԱՀԿ աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 10-14-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Բարձրացված են նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման, երկրում փոխնախագահների պաշտոնների անհրաժեշտության, ինչպես նաև նախագահի և պատգամավորների պաշտոնում ընտրվելու համար տարիքային սահմանափակման չեղարկման հարցերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել էր նախագահի լիազորությունների ժամկետը 5–ից հասցնել 7 տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը