23–րդ հարկից ընկած դպրոցականը փորձել է զարմացնել իր ընկերուհուն
Քննչական մարմինների տվյալներով՝ Նովոսիբիրսկում 16–ամյա Ալեքսանդր Շադրինն անզգուշության պատճառով ընկել է 23–րդ հարկի պատշագամբից։ Դպրոցականը փորձել է տպավորություն գործել աղջկա վրա և դրսի կողմից բարձրացել է ճաղաշարին, սակայն չկարողանալով բռնվել խախուտ բռնակից՝ ընկել է։ Դժբախտ պատահարի հետևանքով դեռահասը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ։
«Անչափահասը որոշել է տպավորություն գործել աղջկա վրա,– «life.ru»–ին պատմել է ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի գծով Քննչական վարչության ավագ օգնական Անաստասիա Կուլեշովան։ Նա անցել է պատշգամբի վանդակապատը, կախվել բազրիքից, սակայն չի կարողացել բռնվել և ընկել է ներքևում կայանված ամտոմեքենայի վրա»։
Քննիչներն ուսումնասիրել են դեպքի վայրը, հարցաքննել դպրոցականի բարեկամներին և կատարվածի ականատեսներին։ Սկսվել է նախաքննչական ստուգում։

7or.am