Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում երկխոսություն չի կայացել (տեսանյութ)
Կայացավ Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը։ Հիմնական թեման սիրիական Հալեպում տիրող իրավիճակն էր։ Մասնակիցները փորձում էին գտնել հրադադարի ռեժիմը խախտողին, սակայն երկխոսություն այդպես էլ չի կայացել։
Նիստը հրավիրած Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները լքել են դահլիճը ՄԱԿ–ում Սիրիայի մշտական ներկայացուցչի՝ Բաշար Ջաֆարիի ելույթի ժամանակ։
Ջաֆարին կիսվել է իր ունեցած տեղեկատվությամբ. «Ահրար աշ Շամի» գրոհայինները ծրագրում են Սիրիայում քիմիական գրոհ իրականացնել և դրանում մեղադրել սիրիական զորքին։ Սակայն արևմտյան երկրների ներկայացուցիչներին դա չի հետաքրքրել։
Ջաֆարին հայտարարել է Դամասկոսի՝ Ժնևում սիրիական ընդդիմության հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին։
Բացի այդ, սիրիացի դիվանագետը մեղադրել է ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը տապալելու մեջ։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։
7or.am