Պորոշենկոն ՌԴ–ին է վերագրել Սիրիայում հումանիտար օգնության շարասյան գրոհը
Ուկրաինայի նախագահ Պյոտր ՊորոշենկոնCNN–ի հետ հարցազրույցում Ռուսաստանին է վերագրել սիրիական Հալեպում հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան գրոհը։
Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նման են Ուկրաինայի արևելքում նրա կիրառածին։
Ավելի վաղ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն էր հայտարարել, որ հնարավոր է համարում ՌԴ մեղսակցությունը շարասյան գրոհին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին ՄԱԿ մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը հրետակոծվել էր։ Կատարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ էր զոհվել և սիրիական Կարմիր մահիկի մեկ աշխատակից։
Պորոշենկոն ՌԴ–ին է վերագրել Սիրիայում հումանիտար օգնության շարասյան գրոհը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN–ի հետ հարցազրույցում Ռուսաստանին է վերագրել սիրիական Հալեպում հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան գրոհը։

7or.am