Աշխարհ

25.09.2016 12:00


Եգիպտոսն ու Ռուսաստանը հոկտեմբերից կվերականգնեն ավիահաղորդակցությունը

Եգիպտոսն ու Ռուսաստանը հոկտեմբերից կվերականգնեն ավիահաղորդակցությունը

Եգիպտոսն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2 երկրների միջև հոկտեմբերից ավիահաղորդակցության վերականգնման մասին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։ Նշվում է, որ նման հայտարարություն են արել Եգիպտոսի քաղավիացիայի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերից ավիահաղորդակցության փուլային վերականգնման մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սկզբում չվերթներ կկայանան Մոսկվայի ու Կահիրեի միջև, որոնք կիրականանան եգիպտական մայրաքաղաքի երկրորդ նոր միջազգային օդանավակայանի տերմինալից։

Այնուհետև կվերականգնվի կանոնավոր հաղորդակցությունը Մոսկվայի, Շարմ էլ Շեյխի և Հուրգադայի միջև։

Դրանից հետո կողմերը կսկսեն քննարկել չարթերային թռիչքների վերականգնման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը