Անկարայում ալևիների և քրդերի տների դռների վրա խաչաձև նշաններ են հայտնվել
Թուրքիայի Անկարայի նահանգի Մամաք շրջանում բնակելի շենքի 20 բնակարանից 8-ի վրա, որտեղ բնակվում են ալևիներն ու քրդերը, տարբերակիչ խաչաձև նշաններ են հայտնվել: Այս մասին թուրքական «Evrensel» թերթին հայտնել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Ալի Հայդար Հաքվերդին:
«Ընտանիքները լարված ու վախեցած են: Հատկապես այն թաղամասերում է սա հաճախ հանդիպող երևույթ, որտեղ շատ են ալևիները: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են հանգստացնել քաղաքացիներին՝ պատճառաբանլով, որ դա արվել է անկարգ երեխաների կողմից: Սա հատուկ գործողություն է. հրաժարվե՛ք այդ ազգայնականներին պաշտպանելուց և նրանց թևեր տալուց»,- ասել է Հաքվերդին:

7or.am