Աշխարհ

25.09.2016 11:15


Այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ կկայանա

Այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ կկայանա

Այսօր՝ սեպտեմբերի 25–ին, սիրիական Հալեպում տիրող իրադրության հարցով Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ կկայանա։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ այն նախաձեռնել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ–ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպում հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան գրոհը հետաքննելու համար հարկավոր է ներկայացնել շարասյան վրա ընկած արկերը։

Սեպտեմբերի 19–ին կատարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ էր զոհվել և սիրիական Կարմիր մահիկի մեկ աշխատակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը