Լրահոս

10.02.2011 16:49


Պիտեր Սեմնեբի. «ԼՂ հիմնահարցը հատուկ մտահոգություն է առաջացնում»

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ներկայացրած իր ելույթում կոչ է արել Հարավային Կովկասում ամրապնդել ԵՄ և ԵԱՀԿ ներգրավվածությունը։

-Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները դեռևս մեծ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար, իսկ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը հատուկ մտահոգություն է առաջացնում, - ասել է Սեմնեբին իր ելույթում։

Նա խոսել է հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին և կոչ է արել Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին ավելի գործուն կերպով համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը