Աշխարհ

24.09.2016 14:50


«Apple»–ի միջոցով Քեյթ Միդլթոնի և նրա երեխաների 3 հազ նկար են գողացել

«Apple»–ի միջոցով Քեյթ Միդլթոնի և նրա երեխաների 3 հազ նկար են գողացել

Ցանցահենները կոտրել են Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպայի «iCloud»–ը և 3000 լուսանկար գողացել։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Դրանց թվում նաև Քեյթի ու արքայազն Ուիլյամի երեխաների լուսանկարներից կան, ինչպես նաև նկարներ աշխարհիկ միջոցառումներից, որոնց մասնակցել են թագավորական ընտանիքի անդամները։

Գողության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մի շարք պարբերականներ «What’s App» մեսենջերով լուսանկարների վաճառքի առաջարկներ են ստացել։

Ցանցահենը մտադիր է կա՛մ վաճառել դրանք, կա՛մ շանտաժի ենթարկել Պիպպային։ Նա զգուշացրել է, որ մտադիր չէ շատ երկար սպասել դրանք հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Սքոթլենդ–Յարդում արդեն հաստատել են գողությունը։ Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը