Աշխարհ

24.09.2016 13:35


Հալեպում պատերազմների պատճառով 2 մլն մարդ առանց ջրի է մնացել

Հալեպում պատերազմների պատճառով 2 մլն մարդ առանց ջրի է մնացել

ՄԱԿ–ի հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային մարդասիրական կազմակերպությունը հաղորդել է, որ Հալեպում շարունակվող պատերազմների պատճառով մոտ 2 մլն մարդ առանց ջրի է մնացել։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

«Վնասվել է Բաբ ալ Հայրաի ջրմուղ կայանը, որը ջուր էր մատակարարում Հալեպի արևելյան շրջանների 250 հազ բնակչի։ Բռնությունը թույլ չի տալիս վերանորոգող խմբերին նորոգել կայանը։ Բացի դրանից, անջատվել է ևս մեկ ջրմուղ կայան՝ Սուլեյման ալ Հալաբին՝ կրկին տեղակայված Հալեպի արևելքում. այն ջուր էր մատակարարում քաղաքի արևմտյան շրջանների 1,5 մլն բնակչի»,–ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունը նկատում է, որ ջրամատակարարման դադարեցումը հիվանդությունների բռնկման կարող է հանգեցնել, քանի որ բնակիչները ստիպված կլինեն տեղի ջրհորների կեղտաջրերն օգտագործել։

ՅՈՒՆԻՍԵՖ–ից հայտնել են, որ պատրաստվում են մեծացնել ջրի մատակարարումները քաղաքին, սակայն դա ժամանակավոր միջոց է, որը երկարաժամկետ հեռանկարում չի լուծի խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը