Աշխարհ

24.09.2016 18:55


Այս հյուրանոցը ժամանակին եղել է Շարմ Էլ Շեյխի լավագույն հանգստավայրերից մեկը (ֆոտոշարք)

Այս հյուրանոցը ժամանակին եղել է Շարմ Էլ Շեյխի լավագույն հանգստավայրերից մեկը (ֆոտոշարք)

5–աստղանի այս հյուրանոցի կյանքը սկսվել է սիրային պատմությունով։ Այն տեղի մեծահարուստ Ռաուֆի նվերն էր իր շատ սիրելի ամերիկացի կնոջը, ով նկարչուհի էր։ Այս մասին հայտնում է «Adme.ru»—ն։ Ռաուֆը կառուցել էր հսկայական հյուրանոց՝ տասնյակ լողավազաններով, խաղատներով, գիշերային ակումբներով, ռեստորաններով, և կոչել էր այն իր անունով՝ «Raouf Hotels»։ Իսկ վերջինիս սիրելին այնտեղ իսկական թագուհի էր. նա ղեկավարում էր այն և սիրով լցնում հյուրանոցը։ Կինը կահավորել էր տարածքը նրբաճաշակ կահույքով, պատերին կախել էր իր լուսանկարները և հսկայական ձեռագործներ էր արել պատերիրն։

Հյուրանոցը ծաղկում էր և հիացմունքի արձագանքներ էր ստանում, սակայն ինչ–որ մի պահի աշխատանքային գործող մեխանիզմը կարծես թե խափանվեց։ Զբոսաշրջիկները պակասում էին, մատուցողներն աշխատում էին վատ և անփութորեն, լողափը դատարկվում էր։ Եվ մի օր հյուրանոցը պարզապես լքվեց։ Այժմ այն տհաճ տպավորություն է գործում՝ չորացած լողավազաններ, հսկայական դատարկ կորպուսներ։ Ամենատարօրինակն այն է, որ վերջին աշխատողի գնալուն պես այստեղ ամեին ինչ մնացել է այնպես, ինչպես որ կար։ Անգամ ինչ–որ մի տեղ լույս է վառվում։ Ռեստորանում մնացել է շքեղ կահույքը, խանութներում՝ հուշանվերները։ Հյուրանոցը չի հսկվում, սակայն, չգիտես՝ ինչու, տեղացիները պարզապես շրջանցում են այն և չեն փորձում որևէ բան պարզել։

Թվում է՝ հյուրանոց–ուրվականը մինչ օրս հյուրերի է սպասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը