Լրահոս

18.12.2009 16:56


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորությունները՝ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ:
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Ժամհարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը