Աշխարհ

23.09.2016 10:35


Մոսկվայի պահեստում բռնկված հրդեհը մարող հրշեջները զոհվել են

Մոսկվայի պահեստում բռնկված հրդեհը մարող հրշեջները զոհվել են

Մոսկվայի արելյան մասում գտնվող պլաստմասսայե արտադրանքի պահեստներից մեկի խոշոր հրդեհը մարելիս 8 հրշեջ է զոհվել։ Այս մասին հայտնում էТАСС–ը՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով։ Բռնկված հրդեհի մակերեսը 4000 քմ–ի է հասել։

ԱԻՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ մինչև վերջին պահը հույս են ունեցել ողջ գտնել հրշեջներին: Սակայն հրդեհի ուժգնության, բարձր ջերմաստիճանի և թանձր ծխի պատճառով հրշեջները չեն կարողացել դուրս գալ:

Նշվում է, որ զոհված հրշեջներն աշխատել են պահեստի տանիքին՝ փորձելով ջրով սառեցնել գազի բալոններն ու կոմպրեսսորները, որոնք կարող էին պայթել ամեն վայրկյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը