Թուրքիայից Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։ Սեպտեմբերի 23–ին նա ժամանել է Մոսկվայում ՌԴ նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոց։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ այնտեղ Ատամբաևը կշարունակի բուժել հիվանդ սիրտը։
Ղրղզ առաջնորդը տկարություն էր զգացել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում. կրծքի շրջանում ցավեր էին սկսվել։
Նախագահի պատվիրակությունը Թուրքիայում էր վայրէջք կատարել ԱՄՆ մեկնելու ճանապարհին. Ատամբաևն այդպես էլ չկարողացավ մասնակցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ 71-րդ նստաշրջանին։
Կարճաժամկետ արձակուրդ վերցրած ղրղզ նախագահը մի որոշ ժամանակ կմնա Մոսկվայում՝ բժիշկների վերահսկողության տակ։
Ատամբաևը բուժման նպատակով Մոսկվա է մեկնել

7or.am