Աշխարհ

23.09.2016 18:13


Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատել են մեջքի վրա արևայրուք ընդունող գետաձիու (լուսանկար)

Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատել են մեջքի վրա արևայրուք ընդունող գետաձիու (լուսանկար)

Հարավային Աֆրիկայում լուսանկարիչը նկատել է հանգստացող գետաձիու, ով դեպի արևն էր ուղղել իր վարդագույն փորիկը։

Լուսանկարի հեղինակ Ջեքի Սիլվերսը զարմացել է՝ տեսնելով այդ տարօրինակ տեսարանը Կրյուգերի ազգային այգում։ Սկզբում նրան թվացել է, թե գետաձիու հետ որևէ բան է պատահել, այնուհետև պարզվել է, որ կենդանին պարզապես նախընտրում է հանգստի նման տարբերակը։ Նա մի քանի անգամ արել է նման բան՝ ջրում փորիկը մի քանի րոպեով ցցելով դեպի վեր և հորանջելով իր մեծ երախով։ Այս մասին փոխանցում է «The Daily Mail»–ը։

«Ամենից շատը, իհարկե, ինձ դուր է գալիս կենդանու վարդագույն փորիկը,–պատմում է գոհունակ լուսանկարիչը,– ես կասկածում եմ, որ երբևէ կրկին նման բան կտեսնեմ, և չգիտեմ որևէ մեկին, ով նախկինում այսպիսի տեսարանի է ականատես եղել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը