Մարիոն Քոթիյարը՝ իր 2–րդ հղիության և Բրեդ Փիթի հետ հարաբերությունների մասին
Մարիոն Քոթիյարը դարձել է այն մարդկացից մեկը, ում ԶԼՄ–ն մեղադրում է Անջելիա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մեջ։ Համաձայն ԶԼՄ–ի հաղորդագրությունների՝ «Դաշնակիցները» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանների միջև սիրային հարաբերություններ են սկսվել։ Քոթիյարը պատասխանել է բամբասանքներին՝ «Instagram»–ի իր էջում բաց նամակ հրապարակելով, որում նաև հաստատել է 2–րդ հղիության մասին լուրերը։
«Սա իմ առաջին և վերջին արձագանքն է օրեր առաջ տարածված նորություններին, որոնց ինձ փորձել են ներգրավել։ Ես սովոր չեմ մեկնաբանել նման բնույթի լուրեր և դրանք լուրջ ընդունել, բայց քանի որ իրավիճակն է՛լ ավելի էր սրվում՝ դիպչելով այն մարդկանց, ում ես սիրում եմ, ես պետք է արտահայտվեմ։
Նախ՝ տարիներ անց ես հանդիպել եմ իմ կյանքի տղամարդուն՝ մեր որդու և ապագա բալիկի հորը։ Նա իմ սերն է, իմ լավագույն ընկերը, այն միակը, ում կարիքը ես ունեմ։
Երկրորդ՝ պատասխանելով բոլոր նրանց, ովքեր գրել էին, թե ես, իբր, «շատ վշտացած եմ», ասեմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն։ Նման աբսուրդային հայտարարությունները չեն կարող ազդեցություն ունենալ ինձ վրա։
ԶԼՄ և չարակամնե՛ր, ովքեր այդքան արագ արտահայտել են իրենց սեփական ենթադրությունները, ես ձեզ անկեղծ մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Եվ վերջապես, ես շատ եմ ուզում, որպեսզի Անջելինա Ջոլին և Բրեդը (2 մարդ, որոնց ես շատ եմ հարգում), գտնեն իրենց հանգիստը նման խառը ժամանակահատվածում։

Սիրով, Մարիոն»։
7or.am