Տնտեսական

22.09.2016 17:10


Ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերվի մարզահամերգային համալիրի անշարժ և շարժական գույքը

Ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերվի մարզահամերգային համալիրի անշարժ և շարժական գույքը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելու և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառավարչից:

Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը