Աշխարհ

22.09.2016 16:20


ՄԱԿ-ը վերսկսել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելը

ՄԱԿ-ը վերսկսել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելը

ՄԱԿ-ն այսօր մարդասիրական օգնությամբ շարասյուն է ուղարկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող պաշարված շրջաններ։

Այս մասին «Reuters»–ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Ենս Լերկեն:

«Մենք կհայտնենք հստակ գտնվելու վայրը, երբ շարասյունը փաստացիորեն հասնի այդ վայրեր»,- հայտնել է Լերկեն՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի վերսկսել մատակարարումները Հալեպ և Սիրիայի այլ շրջաններ:

Հիշեցնենք՝ ՄԱԿ–ը դադարեցրել էր Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումն իր բեռնատարների գրոհից հետո։ Կատարվածի հետևանքով զոհվել էր օգնության մատակարարմանը ներգրավված 12 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը