Աշխարհ

22.09.2016 15:10


Ծնողները 1 և 5 տարեկան երեխաներին մեկ շաբաթ տանը մենակ են թողել

Ծնողները 1 և 5 տարեկան երեխաներին մեկ շաբաթ տանը մենակ են թողել

ՌԴ Պետերբուրգի բնակարաններից մեկում ոստիկանությունը 2 երեխա է գտել, որոնք այնտեղ միայնակ առնվազն մեկ շաբաթ են անցկացրել։ Այս մասին հայտնում է «Фонтанка»–ն։

Սեպտեմբերի 21–ի ուշ երեկոյան իրավապահ մարմինները զանգ են ստացել Էնգելսի պողոտայում գտնվող բնակարանի բնակիչներից, որոնք բողոքել են, որ բնակարաններից մեկից արդեն մեկ շաբաթ է՝ երեխայի լաց է լսվում, իսկ տանը մեծեր չկան։

Ժամանելով այդ բնակարան՝ ոստիկանները 1 և 5 տարեկան երկու երեխա են գտել, որոնց ծնողներն իսկապես տանը չեն եղել։ Փոքրիկներին հասցրել են հիվանդանոց։

Ներկայումս որոնվում են կորած ծնողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը