Աշխարհ

22.09.2016 14:40


Շթայնմայերը կոչ է արել Սիրիայում ոչ թռիչքային գոտի հայտարարել

Շթայնմայերը կոչ է արել Սիրիայում ոչ թռիչքային գոտի հայտարարել

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը կոչ է արել Սիրիայում ժամանակավոր՝ 3–7 օր ոչ թռիչքային գոտի հայտարարել Հալեպում հումանիտար օգնություն տեղափոխող շարասյունը գրոհելուց հետո։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նրա խոսքով՝ Սիրիայի ներկա իրադրությունը «դանակի բերանին» է։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին Ռուսաստանից ու Սիրիայի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել թռիչքները երկրի այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։

Նա նաև հավելել է, որ հումանիտար օգնության շարասյան գրոհի մասին ՌԴ հայտարարությունները հակասում են իրար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը