Կոսովոն Թուրքիայից բողոքի տարափ է ստացել Վանը, Մուշն ու Էրզրումը Հայաստանի տարածք անվանելու համար
Կոսովոյի Պրիզրեն քաղաքի պատմության դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը Հայաստանի տարածք են անվանվել, ինչը մեծ հիստերիա է բարձրացրել Թուրքիայում։
Այսպես, քարտեզներում Վանը, Մուշը և Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք, դրանցից հարավ ընկած հատվածը` Քուրդիստան, իսկ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքն անվանվում է Պոնտոս:
«Քումհուրիեթի» փոխանցմամբ՝ Պրիզրեն քաղաքի թուրքական համայնքը բողոքի տարափ է ուղղել Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարություն։
Նախարարության թուրքալեզու կրթության բաժնի ղեկավար Ֆերդի Քովաչը նշել է, որ դասագրքերն ուղարկվել են Ալբանիայից, և խոստացել է վերանայել ու փոփոխել դրանք։

7or.am