ՀՀԿ պատգամավոր. «Կոալիցիոն մակարդակով քննարկում չի եղել»
-Իշխողկոալիցիանիսկապեսքննարկելէքաղբանտարկյալներիազատարձակմանհարցըևդաանցածայսմիքանիօրերիընթացքումարելէմիքանիանգամ։ Ես ինչ ասել եմ, իմ ոչ մի բառից չեմ հրաժարվում։ Այս ընթացքում մեկ և ավելի քննարկում եղել է պատկան այն մարդկանց հետ, ովքեր կոչված են այդ հարցերին պատասխան տալու,-«Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ շաբաթ առաջ նա ասել էր, որ կոալիցիայի անդամները շաբաթվա ընթացքում պետք է քննարկեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու իրավական ճանապարհները։ Կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն, մասնավորապես Ռաֆիկ Պետրոսյանը, Դավիթ Հարությունյանը և այլք, պնդում են, որ նման քննարկումներից տեղյակ չեն։
-Արամ Սաֆարյանն իսկապես մի անգամ մամուլում ասաց, որ կոալիցիայում քննարկում է լինելու կալանավորների ազատման հարցով, բայց կոալիցիայում, նորից ասում եմ, նման քննարկում չի եղել,-դեկտեմբերի 3-ին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
Նա նշել է, որ մարդիկ, ովքեր նաև կոալիցիայի անդամ են, իրավական հարթությունում կարող են քննարկել.
-Օրինակ, արդարադատության նախարարը նույնպես կոալիցիայի անդամ է, որովհետև հանրապետական է, և այդ հարթության վրա քննարկումներ են գնում։ Օրինակ, շուտով ԱԺ կներկայացվի կամ արդեն ներկայացվել է ՔՕ-ում փոփոխություններ անելու օրինագիծը, և այդ հարության վրա, հնարավոր է, շատ կալանավորներ ազատվեն,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը և հավելել, որ խոսքը ոչ թե 11 քաղբանտարկյալի մասին է, այլ ավելի շատ մարդկանց։
Սակայն կոալիցիոն մակարդակով քննարկում, նրա խոսքերով, չի եղել։
ՀՀԿ պատգամավոր. «Կոալիցիոն մակարդակով քննարկում չի եղել»
-Իշխող կոալիցիան իսկապես քննարկել է քաղբանտարկյալների ազատարձակման հարցը և դա անցած այս մի քանի օրերի ընթացքում արել է մի քանի անգամ։ Ես ինչ ասել եմ, իմ ոչ մի բառից չեմ հրաժարվում։ Այս ընթացքում մեկ և ավելի քննարկում եղել է պատկան այն մարդկանց հետ, ովքեր կոչված են այդ հարցերին պատասխան տալու,-«Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը։

7or.am