Բաքվում Գերմանիայի դեսպանը մեծ ուշադրություն է դարձնելու 2 երկրների ռազմական համագործակցությանը
Բաքվում Գերմանիայի դեսպան Միքայել Քինդսգրաբը հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձնելու Ադրբեջանի և ԳԴՀ–ի ռազմական համագործակցության ընդլայնմանը։
Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կայքից։
Նշվում է, որ նորանշանակ գերմանացի դեսպանի հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։
«Շնորհավորելով դեսպանին նոր նշանակման առթիվ՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մեր երկրների հարաբերությունները կառուցված են լավ հիմքերի վրա, և շոշափել երկկողմ ձևաչափով և ՆԱՏՕ–ի շրջանակներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Բավարարվածություն հայտնելով մեր երկրների միջև առկա զարգացման համար՝ դեսպանը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձնելու կապերի ընդլայնմանը, մասնավորապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության զարգացմանը»,–ասվում է հաղորդագրությունում։

7or.am