Աշխարհ

22.09.2016 11:05


Էստոնիայի նախագահ. «Լեռնային Ղարաբաղում «սառած» հակամարտությունը շարունակում է պահպանվել»

Էստոնիայի նախագահ. «Լեռնային Ղարաբաղում «սառած» հակամարտությունը շարունակում է պահպանվել»

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան՝ հիշեցնելով, որ 2008թ. ինքը զգուշացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային աչք չփակել այդ ժամանակ Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելու փաստի վրա։

Նան նշել է, որ չնայած այն բանին, որ այդ ժամանակ միջազգային իրավունքն ակնհայտորեն խախտվել էր՝ այդ հարցով շատ քիչ բան արվեց։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը:

Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հավելել է, որ 2008թ.–ից 6 տարի անց նույնը կրկնվեց նաև Ուկրաինայում։

«Ուկրաինայի մի մասն անեքսիայի ենթարկվեց, իսկ մյուս մասն էլ վերածվեց պատերազմի դաշտի»,-ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանի և Ուկրաինայի տարածքները շարունակում են օկուպացված մնալ օտարերկրյա ռազմական ուժի կողմից, «սառած» հակամարտությունները պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում։

Թոոմաս Հենդրիկ Իլվեսը կոչ է արել միջազգային նորմեր և մեխանիզմներ սահմանել՝ միջազգային իրավունքը պահպանելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը