Աշխարհ

22.09.2016 10:35


Ամերիկյան Շառլոտ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված

Ամերիկյան Շառլոտ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված

Ամերիկյան Հյուսիսային Քարոլինայի նահանգապետ Պատրիկ Մաքրորին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Շառլոտ քաղաքում, որտեղ անկարգություններ են ընթանում։ Այս մասին ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում։

«Նահանգապետ Պետ Մակրորին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ Շառլոտ–Մեկլենբուրգի ոստիկանության բաժանմունքի ղեկավար Քեր Փաթնի հարցմամբ։ Նահանգապետը նաև հանձնարարել է Շառլոտ ուղարկել Հյուսիսային Քարոլինայի ազգային զորքը և ճանապարհապարեկային ծառայությունը՝ տեղի իրավապահ մարմիններին օգնություն ցուցաբերելու նպատակով»,– հստակեցվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը