ԱՄՆ–ի Հյուսիսային Քարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության հետ բախման ընթացքում մահացել է բողոքի ակցիայի մասնակից, ով հրազենային վնասվածք է ստացել։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ոստիկանությունը որևէ կապ չի ունեցել փոխհրաձգության հետ։ Կրակը բացել է զինված քաղաքացին։
Նախօրեին ցույցը ցրելու նպատակով իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ և պլաստիկե փամփուշտներ։ Բողոքի ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանը կրկին կրակել էր աֆրոամերիկացու վրա։ Տղամարդը դուրս էր եկել իր մեքենայից՝ ձեռքին հրազենային զենք, և արագ հետ նստել։ Երբ նա կրկին զինված դուրս է եկել, ոստիկանը կրակ է բացել։
Աֆրոամերիկացու մահվանից հետո բռնկված բախումների ընթացքում ոստիկանության 12 աշխատակից վնասվածքներէ ստացել։
ԱՄՆ–ում մահացել է բողոքի ցույցի մասնակիցը

7or.am