Աշխարհ

22.09.2016 10:05


Լավրովն ու Քերրին բանակցել են Սիրիայի հարցով (տեսանյութ)

Լավրովն ու Քերրին բանակցել են Սիրիայի հարցով (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մի շարք շփումներ են ունեցել, որոնց ընթացքում վերստին քննարկվել է սիրիական հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում և դրան հաջորդած հանդիպման ժամանակ շարունակվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցի քննարկումը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Նյու Յրոքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71–րդ նստաշրջանի ժամանակ։

Ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ Սիրիայում հրադադար հաստատելու հարցով ռուս–ամերիկյան պայմանավորվածությունը փրկելը չափազանց բարդ կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը