ՍԴՀԿ ԿՎ ատենապետ. «Ես ցավում եմ, որ ՀԱԿ–ն այդպիսի հայտարարություն արեց»
Դեկտեմբերի 17-ին «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «Հայազգայինկոնգրեսը»շարունակելուէորպեսիրգործընկերպաշտոնապեսճանաչելԼյուդմիլաՍարգսյանիղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
-Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ն այդպիսի հայտարարություն արեց,- այսօր «Հայելի» ակումբում ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը՝ հավելելով.
-ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Թող սպասեր. ինքը շատ լավ գիտեր, թե իր հետ համագործակցողներն ովքեր են։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։Հնչակյան կուսակցությո՛ւնն է, որ անում է այդ ամենը։
Ս. Աճեմյանն ավելացրել է նաև, որ իրենք ՀԱԿ-ի հետ համագործակցության տեսանկյունից որևէ խնդիր չունեն, քանի որ ՍԴՀԿ-ն տարիներ շարունակ ընդդիմություն է եղել.
-Նախ՝ ՀԱԿ-ը գոյություն չուներ մեր՝ ընդդիմություն եղած ժամանակաշրջանում։ Դա իրականություն է։ Մենք 10-12 տարի է՝ ընդդիմադիր քաղաքականություն ենք վարում։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզում նույնիսկ չկար։ Մե՛նք մեր քաղաքականությունը պահել ենք։ Պատահական երևույթ չէ, որ այսօր Հնչակյան կուսակցությունն ընդդիմություն է, և ընդդիմադիր քաղաքականությունը պետք է շարունակի մինչև վերջ։ Կխնդրեի, որ ՀԱԿ-ը մի քիչ ավելի լայնախոհ լիներ, անձերով ղեկավարվելու քաղաքականությունից հեռանար, մտածեր, որ երբ Հայաստանի մեր հնչակյանությունը ղեկավարությանն է նշանակել, նշանակում է, որ ինքը պետք է ճանաչեր վերջինին։
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանն էլ հավելել է, որ այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ՀԱԿ վերոնշյալ հայտարարությունը ՀԱԿ քաղխորհրդի՞նն է, ՀԱԿ-ի գրասենյակի՞նը, թե՞ այլ հայտարարություն է։
-Քաղխորհրդի անդամների հետ ես խոսել եմ։ Քաղխորհուրդը նման հայտարարություն չի ընդունել,- վստահեցրել է Վ. Շիրխանյանը,- ՀԱԿ-ը համազգային շարժում է։ Մենք Հայաստանի ժողովուրդ ենք և համագործակցելու ենք այդ շարժման հետ։ Այս մոտեցումը չընդունել ՀԱԿ-ը չի կարող։ Հանրահավաք է անում, գնում ենք, մեր ժողովրդին տանում ենք, մեր տեսակետները՝ ընդդիմադիր տեսակետները, հայտնում ենք, այնպես որ այստեղ որևէ խնդիր գոյություն չունի։
ՍԴՀԿ ԿՎ ատենապետ. «Ես ցավում եմ, որ ՀԱԿ–ն այդպիսի հայտարարություն արեց»
Դեկտեմբերի 17-ին «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «Հայ ազգային կոնգրեսը» շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
-Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ն այդպիսի հայտարարություն արեց,- այսօր «Հայելի» ակումբում ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը՝ հավելելով.
-ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Թող սպասեր. ինքը շատ լավ գիտեր, թե իր հետ համագործակցողներն ովքեր են։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությո՛ւնն է, որ անում է այդ ամենը։

7or.am