Աշխարհ

21.09.2016 21:14


Այս շունը պայքարել է հիվանդության դեմ մինչև վերջին շունչը, որպեսզի կարողանա տեսնել տիրուհու հարսանիքը (ֆոտոշարք)

Այս շունը պայքարել է հիվանդության դեմ մինչև վերջին շունչը, որպեսզի կարողանա տեսնել տիրուհու հարսանիքը (ֆոտոշարք)

Քելլի Օ՛Քոննելլիի և լաբրադոր Չառլիի ընկերության պատմությունը սկսվել է 15 տարի առաջ, երբ շնիկը ընդամենը 12 շաբաթական էր: Նրան տարել էին կենդանիների ապաստարան, որտեղ աշխատում էր Քելլին: Տեսնելով շանը՝ նա որոշել է որդեգրել նրան:

Տարիներն անցնում են, Քելլին հանդիպում է Ջեյմսին, ով նույնպես աշխատում էր որպես անասնաբույժ: Նրանք ծրագրում են ամուսնանալ: Սակայն, դժբախտաբար, հարսանիքից կես տարի առաջ արդեն ծերացած Չառլիի մոտ գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերում: Քելլին տեսնում էր շան տանջանքները և որոշում է հարսանեկան պատրաստությունների ընթացքում քնեցնել կենդանուն:

Սակայն, ի զարմանս բոլորի, մի քանի օր անց Չառլիի վիճակը լավանում է:

«Նա բացարձակապես առողջ շան տեսք ուներ»,- ասել է Քելլին:
Պարզվում է, որ շունը կարող է ոչ միայն ողջ մնալ մինչև հարսանիքը, այլ նաև մասնակցել դրան: Արարողության ընթացքում Քելլին տեսնում է, թե որքան երջանկություն կա շան աչքերում:

Չառլին անգամ կարողացել է ուղեկցել Քելլիին եկեղեցի: Ամուսնական զույգը գրկել է շանը և ասել․ «Դու դա արեցիր, ընկե՛ր, դու դա արեցիր»:

Իր վերջին րոպեները շունն անցկացրել է տանը՝ բուխարու առջև, հարազատների շրջապատում: Քելլին շնորհակալ է Չառլիին կյանքի ողջ 15 տարիների համար և այն բոլոր երջանիկ պահերի, որ նվիրել է Չառլին:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը