Աշխարհ

21.09.2016 13:20


Ալիևն ասել է՝ որ դեպքում կբացվի Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը

Ալիևն ասել է՝ որ դեպքում կբացվի Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը

2015 թվականի ամռանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման պատճառը եղել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Ֆրանսիայի քաղաքացի, ադրբեջանական ծագումով Ալեքս Շախտախտինսկուն, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության միջամտությամբ, հեռացնելը։ Այս մասին, «Turan»–ի փոխանցմամբ, ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով՝ Շախտախտինսկուն հեռացրել են իր հետ նրա լուսանկարվելու համար։

«Ֆրանսիայի կառավարության վրա ԱՄՆ ճնշման ներքո Շախտախտինսկին ազատ արձակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Վերջ տրվեց նրա կարիերային, նա հեռացվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Ի՞նչ կարող եմ ասել ես, եթե ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով ինձ հետ լուսանկարվելը հանցանք է: Ես ասացի՝ եթե Շախտախտինսկուն պաշտոնանկ անեն, ապա գրասենյակը կփակվի: Այն ժամանակ ես զգուշացրի, սակայն ինձ չլսեցին, և մենք արեցինք դա: Այժմ նրանք ցանկանում են վերականգնել գրասենյակի գործունեությունը, իսկ ես նախապայման ներկայացրեցի՝ ասելով՝ վերադարձրեք Շախտախտինսկուն, վերականգնեք արդարությունը, կարիերան, և մենք վերստին կբացենք գրասենյակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը