Աշխարհ

21.09.2016 13:00


Էրդողանը Պորոշենկոյին խոստացել է աջակցել Ղրիմի հարցում

Էրդողանը Պորոշենկոյին խոստացել է աջակցել Ղրիմի հարցում

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ 71–րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը հավաստիացրել է Կիևին Ղրիմի հարցով աջակցելու իր անփոփոխ դիրքորոշման մասին։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել են Պորոշենկոյի մամուլի ծառայությունից։

«Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան հետագայում էլ է աջակցելու մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը»,–նշել են մամլո ծառայությունից։

Դրանում ընդգծվում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը չի ազդել թուրք առաջնորդի դիրքորոշման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը