Աշխարհ

21.09.2016 10:35


Սիրիայի ԱԳՆ. «ՄԱԿ–ը տապալել է իր բոլոր առաքելությունները Պան Գի Մունի նախագահության օրոք»

Սիրիայի ԱԳՆ. «ՄԱԿ–ը տապալել է իր բոլոր առաքելությունները Պան Գի Մունի նախագահության օրոք»

Սիրիայի արտաքին գերատեսչությունը խիստ քննադատաբար է արտահայտվել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի մասին, որն ավելի վաղ երկրի կառավաությանը մեղադրել էր խաղաղ բնակիչների մեծաքանակ զոհերի համար՝ նշելով, որ «հակամարտության մյուս կողմերն ավելի քիչ քաղաքացիական անձինք են սպանել»։

Սիրիայի ԱԳՆ–ից հաղորդել են, ՄԱԿ գլխավոր քարտուղարի շնորհիվ ՄԱԿ–ը վաղուց հեռացել է իր հիմնական նպատակից՝ միջազգային խնդիրների լուծումներ գտնելուց։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ սիրիացի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի և չի զգում Պան Գի Մունի խորհուրդների կարիքը։

ԱԳՆ–ից ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունը տապալել է իր բոլոր առաքելությունները Պան Գի Մունի նախագահության օրոք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը