Աշխարհ

21.09.2016 10:15


Լավրովն ու Զախարովան հերքել են ՌԴ ավիացիայի մասնակցությունը Սիրիայի հումանիտար օգնության շարասյան հրետակոծմանը

Լավրովն ու Զախարովան հերքել են ՌԴ ավիացիայի մասնակցությունը Սիրիայի հումանիտար օգնության շարասյան հրետակոծմանը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական օգնություն տեղափոխող ՄԱԿ շարասյան հրետակոծությանը չի մասնակցել ինչպես Սիրիայի, այնպես էլ ՌԴ ավիացիան։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Մեր զինվորականներն արդեն արել են համապատասխան հայտարարությունները, որ մեր ավիացիան այնտեղ չի աշխատել։ Սիրիական ավիացիան էլ չէր կարող լինել, քանի որ շարասյան գրոհն օրվա մութ ժամի էր. այդ ժամին սիրիական ՌՕՈՒ–ն չի գործում, նրանք այդպիսի հնարավորություններ չունեն, և գրոհն այն պահին է եղել, երբ շարասյունը բեռնվում էր Արևելյան Հալեպում»,–հայտարարել է Լավրովը։

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ գրոհի հեղինակը կա՛մ ռուսներն են, կա՛մ սիրիական զորքերը։

Ամերիկյան հետախուզությունից հայտնել էին, որ ռուսական 2 Су-24 ռմբակոծիչ հարվածի պահին շարասյան օդային տարածքում է եղել։

ԱՄՆ պաշտոնատար անձանց այդ կասկածները հերքել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն, ուսումնասիրելով կատարվածի տեսագրությունը, հայտարարել էր, որ շարասյան վրա որևէ ռազմամթերք չի ընկել, բեռնատարները պարզապես այրել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը