Աշխարհ

20.09.2016 16:07


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

Նյու Յորքում ընթացող ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։

Այս խորագրի վերջին նյութերը