Լրահոս

10.02.2011 16:26


Հայտարարություն ՄԻՊ հրաժարականի ապօրինի ընդունման վերաբերյալ

Այսօր, Ազգային  ժողովը, հիմք  ընդունելով ԱԺ կանոնակարգի 97-րդ  հոդվածի 6բ/-րդ կետի պահանջների կամային մեկնաբանությունը ԱԺ  նախագահի  կողմից, «ընդունեց»  ՄԻՊ  հրաժարականը:

Այդ  կապակցությամբ հայտարարում ենք'

1. հիշյալ  իրավական  նորմը միայն հնարավորություն է տալիս ՄԻՊ հրաժարականի քննարկման համար,

2. նույն  հոդվածի 8-րդ կետի պահանջների համաձայն /տե′ս  Հ.Գ./, ԱԺ-ն, իր կանոնակարգի 55-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների  համաձայն, պարտավոր  էր քննարկել և գաղտնի քվեարկությամբ   որոշում ընդուներ  ՄԻՊ հրաժարականի վերաբերյալ: Ինչը և՛  տրամաբանական է, և՛ իրավական:

Հույս  ենք  հայտնում, որ  գոնե  ՄԱԿ  մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը միջոցներ կձեռնարկի օրինականացնելու «100 տարին  մեկ» պաշտոնի առաջարկություն ստացածի նշանակումն իր  ներկայացուցչի պաշտոնում:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը