Աշխարհ

20.09.2016 21:21


Դի Կապրիոն Մալիբուի իր առանձնատունը վաճառում է 11 մլն դոլարով (ֆոտոշարք)

Դի Կապրիոն Մալիբուի իր առանձնատունը վաճառում է 11 մլն դոլարով (ֆոտոշարք)

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Մալիբուի իր առանձնատունը վաճառում է 11 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։ Դերասանն այն ձեռք է բերել 1,6 մլն դոլարով 1998–ին՝ «Տիտանիկի» նկարահանումներից հետո։

Տունը գտնվում է հայտնի «Միլիարդատերերի լողափում», ուր տեղակայված են նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից Լարրի Էլլիսոնի և Դևիդ Գեֆֆենի առանձնատները։

Խաղաղ օվկիանոսին նայող տան մակերեսը 164 խմ է։ Ունի 3 ննջասենյակ, ուլտրաժամանակակից խոհանոց, ճաշասենյակ, սպա սրահ։ Բաց ներքնաբակից աստիճանը տանում է ուղիղ լողափ։

Նշվում է, որ այդ վայրում նման տների միջին արժեքը 15 մլն դոլար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը