Ջիմ Քերրիին կասկածում են նախկին ընկերուհու սպանությանը մեղսակցություն ունենալու մեջ
Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրիին կասկածում են նախկին ընկերուհու՝ Կատրինա Ուայթի սպանությանը մեղսակցություն ունենալու մեջ։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ հայցը Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան է ներկայացրել Ուայթի ամուսինը՝ Մարկ Բերթոնը։
Քերրին և Ուայթը հանդիպում էին 2012–ին։ Մի քանի ամսվա սիրավեպից հետո նրանք բաժանվեցին, իսկ 2015-ի մայիսին վերստին միավորվեցին։ Նրանց մտերիմների խոսքով՝ սիրահարները բաժանվեցին Ուայթի մահից մոտ 1 շաբաթ առաջ. 2015–ի սեպտեմբերին Ուայթն ինքնասպանություն գործեց։
Բերթոնը Քերրիին մեղադրում է Ուայթին դեղատոմսերով վաճառվող հաբեր տալու համար։
Իր հերթին Քերրին հայցը «սարսափելի խայտառակություն» է անվանել։
«Կյանքում կան պահեր, երբ հարկավոր է կանգնել ու պաշտպանել սեփական պատիվն այս աշխարհի չարից»,–ասել է դերասանը՝ հավելելով, որ չի հանդուրժի իրեն ու իր սիրած կնոջը շահագործելու «անսիրտ» փորձը։

7or.am