Տնտեսական

20.09.2016 12:41


Հաշվարկվել է 1.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 1.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 13-16.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 830.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 ակտ` 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1,03մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս.

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 1 ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում` 50,0հզ. դրամի և հաշվարկվել է 202,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 2 ծառի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում` 100,0հզ. դրամի և հաշվարկվել է 832,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան քաղաքի Մարգարյան և Արցախի փողոցներում հատված ծառերի համար նախապատրաստվել են նյութեր և իրավախախտներին հայտնաբերելու ու համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գրություններ են ուղարկվել Երևան քաղաքի Մաշտոցի և Էրեբունու ոստիկանության բաժիններ։

Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 400.0հզ.դրամ ընդհանուր գումարով.

Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ՓՀԷԿ–երին տրված ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով “ՎԱԿՈՒՖԼՈ” ՍՊԸ-ի և «Էլկաս» ՍՊԸ-ի տնօրենները ենթարկվել են 400.0 հզ. դրամի վարչական տուգանքի։

Հաշվի առնելով Գեղարոտ գետի ծանրաբեռնվածությունը, նախարարությունում նախապատրաստվել են նյութեր՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի վրա «Լուսարփի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՓՀԷԿ-ի շինարարության համար տրված ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման գործընթացն սկսելու համար։

Տեսչությունում կատարված վերլուծության հիման վրա, շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն նպատակով հանձնարարականներ են տրվել «Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ-ներին։

ՀՀ-ում գործող ՓՀԷԿ-երի գործունեության ընթացքում դրանց կողմից բնապահպանական թողքի չափաքանակների ուսումնասիրության կարգադրություն է տրվել ԲՊՏ տարածքային բաժիններին։

Թափոնների տեղադրման ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով.

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 30.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16,6հզ.դր. ընդհանուր գումարով, որից

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 30,0հզ․դրամի վարչական տուգանքի որոշում`:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողային օրենսգրքի պայմանների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16,6հզ. դր ընդհանուր գումարով:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 ակտ` 400հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 349,0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս( 18,8 մ3) .

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2,5մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 90,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 5,8 խմ փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից հայտնաբերվել է 3,5մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 126,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 7մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 133,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացության բացակայություն

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,0 հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը