Իսրայելի ԱԳՆ–ից հույս են հայտնել, որ ԼՂ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի
Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական։ Այս մասին, АПА–ի փոխանցմամբ, ասել էԻսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
«Մեր քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Էներգետիկ հարցերը, որոնց շուրջ մենք երկխոսում ենք, շատ կարևոր են երկու երկրների համար: Մյուս կարևոր հարցը տարածաշրջանի անվտանգությունն է. երկու երկրներն էլ ապրում են պոտենցիալ վտանգավոր և անկայուն տարածաշրջանում: Իսրայելը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:
Նահշոնը նաև հավելել է, որ Ադրբեջան այցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի օրակարգում է։
Իսրայելի ԱԳՆ–ից հույս են հայտնել, որ ԼՂ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի
Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական։ Այս մասին, АПА–ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։

7or.am