Արաքսյա Մխիթարյան. «Վանաձորցին արժանի է անհամեմատ լավ կյանքի»
Հարցազրույց Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Արաքսյա Մխիթարյանի հետ
–Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել և ինչու հենց «Համախմբում» կուսակցության ընտրացուցակով: -Լինելով երիտասարդ գործարար, ես մոտիկից եմ ծանոթ ոչ միայն մեր սիրելի քաղաքի, այլ նաև երկրի խնդիրներին, այդ թվում և այն խնդիրներին, որոնց լուծումը ես տեսնում եմ: Ինձ հաճախ էին հարցնում, եթե դժգոհ ես, եթե տեսնում ես լուծման ճանապարհն, ինչո՞ւ ոչինչ չես անում: Այս ընտրությունները լավ միջոց են իրավիճակը փոխելու, դրական փոփոխությունների հասնելու համար: Իսկ «Համախմբումը» այն կուսակցությունն է, որտեղ ընդգրկված են մեծ ներուժի տեր, այս երկիրը սիրող, անկաշառ եւ սկզբունքային մարդիկ, որոնք ունեն բոլոր հնարավորությունները այս երկրում դրական փոփոխությունների հասնելու համար:
–Ո՞րն է Վանաձորի գլխավոր խնդիրը: –Միանգամից ասեմ, որ մեր քաղաքի խնդիրները գրեթե ոչնչով չեն տարբերվում Երեւանի եւ մյուս քաղաքների խնդիրներից: Իհարկե, ունենք մեր սպեցիֆիկ, առանձնահատուկ խնդիրները, որոնց լուծումը ես տեսնում եմ: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք պետք է ունենանք ժողովրդի քվեով ընտրված քաղաքային իշխանություն: Մենք չպետք է դրածո քաղաքապետ ունենանք: հենց մենք՝ վանաձորցիներս պետք է ընտրենք մեր քաղաքի ղեկավարներին: Մյուս կարեւոր խնդիրը գործազրկություն է, որը հնարավոր է լուծել աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ դա կարող է լինել միայն ներդրումների դեպքում, իսկ ներդրումներ կլինեն, եթե նորմալ քաղաքային իշանություն ունենանք: Այդ իսկ պատճառով կրկին վանաձորցիներին կոչ եմ անում շարժվել սեփական շահերով, շարժվեք ձեր եւ ձեր երեխաների շահերով եւ քվեարկեք «Համախմբում» կուսակցության օգտին, այն կուսակցության, որը մտադիր է այս երկրում արմատական փոփոխություններ անել:
–Շատ երիտասարդներ ստիպված լքում են քաղաքը: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:
–Երիտասարդները վանաձորից հեռանում են, քանի որ աշխատանք չեն գտնում, քանի որ կորցրել են հավատը վաղվա օրվա հանդեպ: Ես հավատում եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ վանաձորն առաջին հերթին դառնա երիտասարդների քաղաք: ժամանակին մեր քաղաքը քաղաք են դարձրել հենց երիտասարդները: Ես կարծում եմ, որ հնարավոր է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կաջակցի այն վանաձորցի երիտասարդներին, որոնք կմանան եւ իրենց նպաստը կբերեն մեր քաղաքի զարգացմանը: Վանաձորը կարող է դառնալ քաղաք, որը գրավիչ լինի ներդրումների եւ բազմաթիվ ծրագրերի համար: վստահ եմ, որ «Համախմբում» կուսակցության հաղթանակի դեպքում մենք քայլ առ քայլ կլուծենք այս խնդիրները:
–Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը քաղաքային խորհրդում:
–Մենք պետք է լսենք վանաձորցուն: Մենք պետք է մեկ առ մեկ իմանանք բոլոր խնդիրները եւ ամեն ինչ անենք դրանք լուծելու համար: Այլ կերպ ես իմ աշխատանքը չեմ պատկերացնում: Որեւէ մեկը մեր փոխարեն մեր քաղաքի խնդիրները չի լուծելու: Ավելացնեմ նաեւ, որ «Համախմբում» կուսակցությունը, կոնկրետ նախագահ՝ Վարդան Օսկանյանը հսկայական կապեր ունի արտերկրում եւ ի վիճակի է մեծ միջոցներ բերել մեր քաղաքի զարգացման համար:
–Ի՞նչ է կախված վանաձորցուց: Ի՞նչ պետք է անի նա իր կյանքը փոխելու համար:
–Առաջին հերթին պետք է մերժի ընտրակաշառքը եւ ընտրակաշառք բաժանոցղների ականջից բռնած դուրս շպրտի տանից, բնակարանից: Պետք է քվեարկի իր խղճի թելադրանքով, եւ ոչ թե հարեւանի կամ ազգականի հորդորով: Պետք է անպայման մասնակցի ընտրություններին եւ վերջում էլ համախմբված տեր կանգնի իր ձայնին: Ընտրելով «Համախմբում» կուսակցությանը դուք կունենաք ձեր շահերի պաշտպանին:
Արաքսյա Մխիթարյան. «Վանաձորցին արժանի է անհամեմատ լավ կյանքի»
Հարցազրույց Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Արաքսյա Մխիթարյանի հետ
–Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել և ինչու հենց «Համախմբում» կուսակցության ընտրացուցակով:
-Լինելով երիտասարդ գործարար, ես մոտիկից եմ ծանոթ ոչ միայն մեր սիրելի քաղաքի, այլ նաև երկրի խնդիրներին, այդ թվում և այն խնդիրներին, որոնց լուծումը ես տեսնում եմ: Ինձ հաճախ էին հարցնում, եթե դժգոհ ես, եթե տեսնում ես լուծման ճանապարհն, ինչո՞ւ ոչինչ չես անում: Այս ընտրությունները լավ միջոց են իրավիճակը փոխելու, դրական փոփոխությունների հասնելու համար: Իսկ «Համախմբումը» այն կուսակցությունն է, որտեղ ընդգրկված են մեծ ներուժի տեր, այս երկիրը սիրող, անկաշառ եւ սկզբունքային մարդիկ, որոնք ունեն բոլոր հնարավորությունները այս երկրում դրական փոփոխությունների հասնելու համար:
–Ո՞րն է Վանաձորի գլխավոր խնդիրը:
–Միանգամից ասեմ, որ մեր քաղաքի խնդիրները գրեթե ոչնչով չեն տարբերվում Երեւանի եւ մյուս քաղաքների խնդիրներից: Իհարկե, ունենք մեր սպեցիֆիկ, առանձնահատուկ խնդիրները, որոնց լուծումը ես տեսնում եմ: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք պետք է ունենանք ժողովրդի քվեով ընտրված քաղաքային իշխանություն: Մենք չպետք է դրածո քաղաքապետ ունենանք: հենց մենք՝ վանաձորցիներս պետք է ընտրենք մեր քաղաքի ղեկավարներին: Մյուս կարեւոր խնդիրը գործազրկություն է, որը հնարավոր է լուծել աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ դա կարող է լինել միայն ներդրումների դեպքում, իսկ ներդրումներ կլինեն, եթե նորմալ քաղաքային իշանություն ունենանք: Այդ իսկ պատճառով կրկին վանաձորցիներին կոչ եմ անում շարժվել սեփական շահերով, շարժվեք ձեր եւ ձեր երեխաների շահերով եւ քվեարկեք «Համախմբում» կուսակցության օգտին, այն կուսակցության, որը մտադիր է այս երկրում արմատական փոփոխություններ անել:
–Շատ երիտասարդներ ստիպված լքում են քաղաքը: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:
–Երիտասարդները վանաձորից հեռանում են, քանի որ աշխատանք չեն գտնում, քանի որ կորցրել են հավատը վաղվա օրվա հանդեպ: Ես հավատում եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ վանաձորն առաջին հերթին դառնա երիտասարդների քաղաք: ժամանակին մեր քաղաքը քաղաք են դարձրել հենց երիտասարդները: Ես կարծում եմ, որ հնարավոր է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կաջակցի այն վանաձորցի երիտասարդներին, որոնք կմանան եւ իրենց նպաստը կբերեն մեր քաղաքի զարգացմանը: Վանաձորը կարող է դառնալ քաղաք, որը գրավիչ լինի ներդրումների եւ բազմաթիվ ծրագրերի համար: վստահ եմ, որ «Համախմբում» կուսակցության հաղթանակի դեպքում մենք քայլ առ քայլ կլուծենք այս խնդիրները:
–Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը քաղաքային խորհրդում:
–Մենք պետք է լսենք վանաձորցուն: Մենք պետք է մեկ առ մեկ իմանանք բոլոր խնդիրները եւ ամեն ինչ անենք դրանք լուծելու համար: Այլ կերպ ես իմ աշխատանքը չեմ պատկերացնում: Որեւէ մեկը մեր փոխարեն մեր քաղաքի խնդիրները չի լուծելու: Ավելացնեմ նաեւ, որ «Համախմբում» կուսակցությունը, կոնկրետ նախագահ՝ Վարդան Օսկանյանը հսկայական կապեր ունի արտերկրում եւ ի վիճակի է մեծ միջոցներ բերել մեր քաղաքի զարգացման համար:
–Ի՞նչ է կախված վանաձորցուց: Ի՞նչ պետք է անի նա իր կյանքը փոխելու համար:
–Առաջին հերթին պետք է մերժի ընտրակաշառքը եւ ընտրակաշառք բաժանոցղների ականջից բռնած դուրս շպրտի տանից, բնակարանից: Պետք է քվեարկի իր խղճի թելադրանքով, եւ ոչ թե հարեւանի կամ ազգականի հորդորով: Պետք է անպայման մասնակցի ընտրություններին եւ վերջում էլ համախմբված տեր կանգնի իր ձայնին: Ընտրելով «Համախմբում» կուսակցությանը դուք կունենաք ձեր շահերի պաշտպանին:
Աղբյուրը՝ Top-News.am