Ճապոնիայի հարավում հայտնաբերել են աշխարհի ամենահին ձկնորսական կարթը
Ճապոնիայի հարավային հատվածում գտնվող Օկինավա կղզու քարանձավներից մեկում հայտնաբերել են ձկնորսական կարթ, որը պատրաստված է եղել 23 հազար տարի առաջ։ Տեղի հնէաբանները կարծում են, որ գուցե դա աշխարհի ամենահին ձկնորսական պարագան է, որ հայտնաբերել են Երկիր մոլորակի վրա։ Այս մասին հայտնել են տեղի պրեֆեկտուրայի թանգարանի ներկայացուցիչները, որտեղ ուսումնասիրվում է գտածոն։
1,4 սմ–ոց ձկնորսական կարթը պատրաստված է ծովային կակղամորթի խեցուց։ Այն հայտնաբերել են կղզու հարավային հատվածում գտնվող Սակիտարի քարանձավի պեղումների ընթացքում։
Կարթի հետ մեկտեղ՝ հայտնաբերվել են նաև ծովախեցգետինների և կակղամորթների խեցիներ, ձկան ոսկրերի մասեր։ Սա փաստում է այն մասին, որ պալեոլիթի դարաշրջանում Օկինավա կղզու բնակիչներն ունեցել են ծովամթերքներով հարուստ ճաշացանկ։

7or.am