Աշխարհ

20.09.2016 10:46


Ադրբեջանը Հայաստանից ԼՂ հարցով բարի կամքի վրա հիմնված բանակցություններ է ակնկալում

Ադրբեջանը Հայաստանից ԼՂ հարցով բարի կամքի վրա հիմնված բանակցություններ է ակնկալում

«Ադրբեջանը Հայաստանից բարի կամքի վրա հիմնված բանակցությունների մեկնարկի է սպասում Լեռնային Ղարաբաղի հարցով»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ հարցով կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության կոնտակտային խմբի առաջին նիստի ընթացքում։ Հայտնում է РИА «Новости»–ին։

Ստամբուլում ապրիլի 13-15-ը կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում ստեղծվել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով կոնտակտային խումբ, որում ներառված է 7 երկիր՝ Սաուդյան Արաբիա, Մարոկկո, Պակիստան, Մալազիա, Գամբիա և Ջիբութի, Թուրքիա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը