Աշխարհ

20.09.2016 10:15


Սիրիայի ԶՈւ–ն Հալեպում «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամի» շուրջ 100 գրոհային է ոչնչացրել

Սիրիայի ԶՈւ–ն Հալեպում «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամի» շուրջ 100 գրոհային է ոչնչացրել

Սիրիական բանակի զորքերը, ՌԴ ՌՏՈՒ–ի աջակցությամբ, ջախջախել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (ավելի վաղ՝ «Ջեբհաթ ան Նուսրա») ահաբեկչական խմբավորման առաջապահ ջոկատը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտոնին հղումով։

Նշվում է, որ ոչնչացվել են 4 տանկ, հետևակի 3 մարտական մեքենա, 9 պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով, և մինչև 100 գրոհային։

Ավելի վաղ էլ Սիրիայի ԶՈւ–ն Հալեպի հարավարևմտյան ծայրամասում հետ էր մղել ահաբեկիչների հարձակումը ռազմական ուսումնարանների շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը