Աշխարհ

19.09.2016 15:47


Մասնագետները պարզել են՝ կատուներին շոյելը վնասակար է առողջությանը

Մասնագետները պարզել են՝ կատուներին շոյելը վնասակար է առողջությանը

ԱՄՆ–ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հետազոտել են հիվանդություններ, որոնց պատճառն են հանդիսանում կատուները։ Նրանք բացահայտել են, որ մարդկանց վարակվելու դեպքերն ավելի շատ են լինում, քան նրանք ենթադրում էին։ Այս մասին հայտնում է «Metro» պարբերականը։

Առաջին հերթին կատվի թողած ճանկռտոցներից մարդկանց սպառնում է տենդ։ Դրանք բարձր ջերմություն են առաջացնում և կարող են անգամ մահվան պատճառ դառնալ։ Սակայն համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում այս հիվանդությունը կարելի է կանխել։

Վարակից խուսափելու նպատակով հետազոտողները խորհուրդ են տալիս մարդկանց կատվի հետ շփումից հետո լվանալ ձեռքերը, ինչպես նաև չհամբուրել կենդանիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը