Աշխարհ

19.09.2016 15:07


Քեյթ Մոսը բացել է իր սեփական մոդելային գործակալությունը

Քեյթ Մոսը բացել է իր սեփական մոդելային գործակալությունը

Բրիտանական սուպերմոդել Քեյթ Մոսը բացել է իր սեփական մոդելային գործակալությունը՝ «Kate Moss Agency»։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»–ը։

Նա որոշել է օգտագործել սեփական փորձը նորաձևության արտադրության մեջ՝ երիտասարդ տաղանդավոր մոդելների համար ճանապարհ հարթելու նպատակով։

«Ինձ հարկավոր չեն ուղղակի գեղեցիկ մարդիկ. ինձ պետք են այնպիսիները, ովքեր ուզում են երգել, պարել և խաղալ։ Ես ցանկանում եմ աստղեր ստեղծել»,– ասել է նա։

2016թ. ապրիլին Մոսը խզել է պայմանագիրը «Storm» գործակալության հետ։

«28 տարվա հաջողակ հարաբերություններից հետո Քեյթը լքեց մեզ, որպեսզի ինքնուրույն ղեկավարի իր կարիերան»,–մեկնաբանել են գործակալության ներկայացուցիչները՝ ընգծելով, որ նախկինի պես աջակցելու են 42–ամյա մոդելի նախաձեռնություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը