Աշխարհ

19.09.2016 13:33


Թուրքիայում աճել է գործազուրկների թիվը

Թուրքիայում աճել է գործազուրկների թիվը

Թուրքիայում ընթացիկ տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 0.6 տոկոսով աճել է գործազրկության մակարդակը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika.com»–ին հղումով։

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ամենամեծ աճն արձանագրվել է 15-24 տարիքային խմբի շրջանում` 1.7 տոկոս 15-64 տարիքային խմբի մոտ անգործության մակարդակը բարձրացել է 0.7 տոկոսով:

Միևնույն ժամանակահատվածում աշխատանք գտնողների թիվը ավելացել է 390.000-ով:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը